Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ
Սեպտեմբեր 22, 2024 17:34 Asia/Tehran
Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որը Կիևը նախատեսում է անցկացնել մինչև 2024 թվականի վերջ:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ նոր գագաթնաժողովի նպատակն է «առաջ մղել Զելենսկու բացարձակապես անկենսունակ բանաձևը՝ որպես հակամարտության կարգավորման ոչ այլընտրանքային հիմք»:
«Մենք չենք մասնակցի նման գագաթնաժողովներին»,- հավելել է Զախարովան։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Կրեմլը չի հրաժարվում դիվանագիտական կարգավորումից և պատրաստ է «քննարկել իսկապես լուրջ առաջարկներ, որոնք հաշվի կառնեն «տեղում» իրավիճակը և ձևավորվող աշխարհաքաղաքական իրողությունները»։
Պիտակ