Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը՝ մեր արժեքավոր գործընկերը. Ստոլտենբերգ
https://parstoday.ir/hy/news/world-i22336-Թուրքիան_մեր_դաշնակիցն_է_իսկ_Հայաստանը_մեր_արժեքավոր_գործընկերը._Ստոլտենբերգ
Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը մեր արժեքավոր գործընկերը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն՝ անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ընդունված բանաձևին, հաղորդում է NEWS.am-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2016 12:52 Asia/Tehran
  • Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը՝ մեր արժեքավոր գործընկերը. Ստոլտենբերգ

Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը մեր արժեքավոր գործընկերը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն՝ անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ընդունված բանաձևին, հաղորդում է NEWS.am-ը:

Նա նկատել է, որ այս քվեարկությունը ՆԱՏՕ-ի ներգրավվածության շրջանակում չէ:

«Ես հույս ունեմ, որ մենք կտեսնենք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորում, որքան հնարավոր է շուտ»,-ընդգծել է Ստոլտենբերգը՝ Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի հետ լրատվամիջոցների հասանելիությանը վերաբերող միջոցառման ժամանակ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է հակամարտությունների կանխարգելմանը և լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի կարևորությունը:

armedia.am

18/6/2016