Կանադայում կայացել է երթ՝ ի պաշտպանություն Գազայի և Լիբանանի ժողովուրդների
(last modified Thu, 03 Oct 2024 08:58:23 GMT )
Հոկտեմբեր 03, 2024 12:28 Asia/Tehran
  • Կանադայում կայացել է երթ՝ ի պաշտպանություն Գազայի և Լիբանանի ժողովուրդների

Կանադայի Տորոնտո քաղաքի բնակիչները ցույցեր են անցկացրել ի պաշտպանություն Գազայի և Լիբանանի բնակիչների և պահանջել Սիոնիստական ռեժիմի դեմ զենքի էմբարգո սահմանել։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ցուցարարները կրել են   «Վերջ տվեք Գազայի հատվածում մեկ տարի իրականացվող ցեղասպանությանը» և «Թույլ մի տվեք, որ Լիբանանը դառնա Գազա» գրություններով պաստառներ։

Երթի մասնակիցները կարգախոսներ են հնչեցրել, պահանջել զենքի էմբարգո սահմանել Սիոնիստական ռեժիմի դեմ և դադարեցնել Արևմտյան Ասիայի հակամարտությունները։

Լիբանանում «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար սեյեդ  Հասան Նասրալլահի  սպանությունից և Բեյրութի հարավում Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումներից ու բարբարոսական հանցագործություններից հետո, աշխարհի տարբեր երկրներում Գազայի և Լիբանանի ժողովուրդների համակիրները երթեր են անցկացրել և դատապարտել  ռեժիմի հանցագործությունները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Սիոնիստական բանակը լայնածավալ հարձակումներ է սկսել Լիբանանի հարավի տարբեր շրջանների վրա։ Հարձակումները դեռ շարունակվում են:

Լիբանանի ԱՆ տվյալներով՝ իսրայելական հանցավոր ռեժիմի բանակի  հարձակումների հետևանքով կա ավելի քան 800 զոհ և 3 հազար վիրավոր։