Իրանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները կեղծ պատճառաբանությամբ
(last modified Mon, 14 Oct 2024 14:21:38 GMT )
Հոկտեմբեր 14, 2024 17:51 Asia/Tehran
  • Իրանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները կեղծ պատճառաբանությամբ

Սահաբ- Շարունակելով թշնամական, հակաիրանական և ձախողված քաղաքականությունը, Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Iran Air, Mahan Air և Saha ավիաընկերությունների նկատմամբ՝ այն անհիմն պնդումների պատճառաբանությամբ, որ Իրանը միջամտում է Ուկրաինական պատերազմում՝ բալիստիկ հրթիռներ ուղարկելով Ռուսաստան:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Եվրամիությունը երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ պնդել է, որ երեք ավիաընկերություններ՝ «Iran Air»-ը, «Mahan Air»-ը և «Saha Airlines»-ը, Ռուսաստան են տեղափոխել իրանական արտադրության հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Պնդելով, որ այս պատժամիջոցները նպատակաուղղված են և ձգտում են զսպել Իրանի քաղաքականությունն ու հատուկ ակտիվությունները, Եվրամիությունը հայտարարել է. «Եվրամիությունը մտադիր չէ ընդհանրապես խաթարել օդային տրանսպորտը կամ մարդկանց կապը Եվրամիության և Իրանի միջև»:

Եվրամիության պատժամիջոցների նոր ցուցակում ավելացվել են Իրանի յոթ քաղաքացիներ և 7 իրանական կազմակերպություններ։

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում Իրանի ռազմական միջամտության մասին պնդումները բարձրացվում են այն իրավիճակում, երբ Թեհրանի և Մոսկվայի իշխանությունները բազմիցս մերժել են այս պնդումը՝ որակելով այն որպես անհիմն պնդում։

Ընդդիմանալով պատերազմին, Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունները վերացնելու և ռազմական հակամարտությունները դադարեցնելու քաղաքական լուծմանը։

Այս համատեքստում Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին «X» սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակել և գրել, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չի ուղարկել Ռուսաստան։

 

Պիտակ