Վաշինգտոնում ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռ է կործանվել
https://parstoday.ir/hy/news/world-i224452-Վաշինգտոնում_ԱՄՆ_ռազմածովային_ուժերի_ինքնաթիռ_է_կործանվել
Վաշինգտոն նահանգում՝ երկրի արևմտյան ափին, ԱՄՆ ռազմածովային ուժերի EA-18G Growler ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Seattle Times» թերթին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2024 14:55 Asia/Tehran
  • Վաշինգտոնում ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռ է կործանվել

Վաշինգտոն նահանգում՝ երկրի արևմտյան ափին, ԱՄՆ ռազմածովային ուժերի EA-18G Growler ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Seattle Times» թերթին։

«Կործանումից հետո երկու օդաչու է անհետացել»,– գրում է պարբերականը` վկայակոչելով ամերիկյան ռազմածովային ուժերին:

Թերթի տվյալով՝ վթարի վայրը հայտնաբերելու և օդաչուներին գտնելու համար ռազմածովային ուժերի ուղղաթիռ է ներգրավվել։

Անհետ կորածների անունները չեն հաղորդվում: