Ստաբանությունն Արեւմուտքի հոգեբանական պատերազմն է Թեհրան-Մոսկվա հարաբերությունների դեմ
Սահաբ - Ռուսաստանում Իրանի դեսպանը Իրան-Ռուսաստան հարաբերությունների մասին արեւմտյան երկրների ստաբանությունը համարել է մեդիա պատերազմ Թեհրանի ու Մոսկվայի դեմ։
Հյուսիս-Հարավ միջանցքը, որը 2000 թվականին Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի կամքի և վճռականության արդյունքն էր՝ ստեղծելու բեռնափոխադրման միջանցք, հաջորդ տարիներին ականատես եղավ այլ երկրների միացմանն այս տարանցիկ ճանապարհին։
Հյուսիս-Հարավ միջանցքի արևմտյան երթուղին, որն ընդգրկում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Ադրբեջանը, երկաթուղային առումով 162 կմ երկարությամբ բացակայող օղակ ունի Ռեշտի և Աստարայի միջև։
Ուստի անցյալ տարի Իրանն ու Ռուսաստանը համագործակցության հուշագիր ստորագրեցին այս երկաթուղու կառուցման համար. Փոխըմբռնման հուշագիր, որի իրականացմամբ Ասիայի հարավը Սանկտ Պետերբուրգի և Պարսից ծոցի միջև ամենակարճ երկաթուղային ճանապարհով կմիանա Եվրոպային։
Միևնույն ժամանակ, վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ ռուսները հրաժարվելու են այս ծրագրի իրագործումից, և Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին այն որակեց Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածություն ստեղծելու Արևմուտքի քաղաքականությանը համահունչ։ Նա ասաց․-Ռուսները հավատարիմ են մնում իրենց պարտավորություններին Հյուսիս-Հարավ միջանցքի արևմտյան երթուղու պլանի իրականացման հարցում։
Ջալալին Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների նկատմամբ Արևմուտքի մոտեցումը համարեց կեղծ խնդիրների ընդգծում և ասաց․- Արևմուտքցիները չեն հանդուրժում Թեհրանի եւ Մոսկվայի հավասարակշռված հարաբերությունները եւ ամեն օր կեղծ լուրեր ու տեղեկություններ են տարածում Ուկրաինայի դեմ երկկողմ համագործակցության մասին։
Հարկ է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանը կիսում են ռազմավարական շահերը երկկողմ ոլորտներում, հատկապես տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպիսիք են ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելը, և սա եղել է վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից մեկը։