Իրանցի նշանավոր բանաստեղծ Հաֆեզը ոգեշնչում է այլ երկրների բանաստեղծներին
https://parstoday.ir/hy/news/world-i224722-Իրանցի_նշանավոր_բանաստեղծ_Հաֆեզը_ոգեշնչում_է_այլ_երկրների_բանաստեղծներին
Իրանցի նշանավոր բանաստեղծ Հաֆեզի հիշատակի կապակցությամբ, Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում տեղի է ունեցել գրական «Հաֆեզը՝ Ղազի Նազրալի ոգեշնչող» խորագրով համաժողով։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 23, 2024 07:11 Asia/Tehran
  • Իրանցի նշանավոր բանաստեղծ Հաֆեզը ոգեշնչում է այլ երկրների  բանաստեղծներին

Իրանցի նշանավոր բանաստեղծ Հաֆեզի հիշատակի կապակցությամբ, Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում տեղի է ունեցել գրական «Հաֆեզը՝ Ղազի Նազրալի ոգեշնչող» խորագրով համաժողով։

Ղազի Նազրալը բենգալերեն է թարգմանել Հաֆեզի  30 գազելներ և իր բանաստեղծություններում ներշնչվել է այս նշանավոր իրանցի բանաստեղծի գազելներից։ 

 Pars Today-ի հաղորդմամբ՝ պարսկական պոեզիայի և գրականության մնայուն ստեղծագործությունները իրենց քնարականության շնորհիվ համարվում են համաշխարհային ժառանգություն, իսկ իրանցի մեծ բանաստեղծներն, ինչպիսիք են Հաֆեզը, Սաադին, Ֆիրդուսին, Խայամը և մյուսները, համաշխարհային դեմքեր են, որոնք ազդում են աշխարհի տարբեր երկրների բանաստեղծների պոեզիայի վրա։

Հաֆեզի գազելներն իրենց բովանդակությամբ և ձևով գտնվում են պարսկական պոեզիայի բուրգի վերևում և փոխանցում են նախորդ սերունդների թեմաներն ու հասկացությունները, ինչպես նաև իսլամական ուսմունքները: