Իրանցի նշանավոր բանաստեղծ Հաֆեզը ոգեշնչում է այլ երկրների բանաստեղծներին
Իրանցի նշանավոր բանաստեղծ Հաֆեզի հիշատակի կապակցությամբ, Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում տեղի է ունեցել գրական «Հաֆեզը՝ Ղազի Նազրալի ոգեշնչող» խորագրով համաժողով։
Ղազի Նազրալը բենգալերեն է թարգմանել Հաֆեզի 30 գազելներ և իր բանաստեղծություններում ներշնչվել է այս նշանավոր իրանցի բանաստեղծի գազելներից։
Pars Today-ի հաղորդմամբ՝ պարսկական պոեզիայի և գրականության մնայուն ստեղծագործությունները իրենց քնարականության շնորհիվ համարվում են համաշխարհային ժառանգություն, իսկ իրանցի մեծ բանաստեղծներն, ինչպիսիք են Հաֆեզը, Սաադին, Ֆիրդուսին, Խայամը և մյուսները, համաշխարհային դեմքեր են, որոնք ազդում են աշխարհի տարբեր երկրների բանաստեղծների պոեզիայի վրա։
Հաֆեզի գազելներն իրենց բովանդակությամբ և ձևով գտնվում են պարսկական պոեզիայի բուրգի վերևում և փոխանցում են նախորդ սերունդների թեմաներն ու հասկացությունները, ինչպես նաև իսլամական ուսմունքները: