ԻԼԻՊ-ն իր շարքերն է ներգրավում Աֆրիկայի աղքատներին
https://parstoday.ir/hy/news/world-i2248-ԻԼԻՊ_ն_իր_շարքերն_է_ներգրավում_Աֆրիկայի_աղքատներին
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը 1000 դոլար խոստումով իր շարքերն է ներգրավում Աֆրիկայի աղքատներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2016 13:02 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ն  իր շարքերն է ներգրավում Աֆրիկայի աղքատներին

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը 1000 դոլար խոստումով իր շարքերն է ներգրավում Աֆրիկայի աղքատներին:

Երեքշաբթի փետրվարի 2-ին, Ալ-Մայադին լրատվական գործակալության հաղորդման համաձայն, աղքատներին իր շարքերը ներգրավելու քաղաքականություն վարելով, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը փորձում է դրամական խոստումով ներգրավել Աֆրիկայի աղքատներին:

Ալ-Մայադինը հավելել է.«Լիբիայի հյուսիսային Սիրտ քաղաքում ԻԼԻՊ-ն աղքատների բանակ կազմելու նախագծով փորձում է իր շարքերը համալրել աֆրիկյան երկրների աղքատներով»:

Լիբիայի անվտանգության պատասխանատուները հայտարարել են, որ ԻԼԻՊ-ը խոստացել է մինչև 1000 դոլար դրամական պարգև տալ Սուդանի, Չադի և Մալիի աղքատներին:

Սա այն դեպքում ,երբ հիշյալ երկրներում յուրաքանչյուր մարդու օրական եկամուտը կազմում է 1 դոլար և ԻԼԻՊ-ի խոստացած գումարը հավասար է նրանց մեկ տարվա աշխատավարձին:

Լիբիայի պաշտոնատարները խոստովանել են, որ չեն կարող դիմակայել այդ երևույթին և կանխել ներգրավված մեծ թվով անձանց մուտքն այդ երկիր: