ԻԼԻՊ-ն իր շարքերն է ներգրավում Աֆրիկայի աղքատներին
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը 1000 դոլար խոստումով իր շարքերն է ներգրավում Աֆրիկայի աղքատներին:
Երեքշաբթի փետրվարի 2-ին, Ալ-Մայադին լրատվական գործակալության հաղորդման համաձայն, աղքատներին իր շարքերը ներգրավելու քաղաքականություն վարելով, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը փորձում է դրամական խոստումով ներգրավել Աֆրիկայի աղքատներին:
Ալ-Մայադինը հավելել է.«Լիբիայի հյուսիսային Սիրտ քաղաքում ԻԼԻՊ-ն աղքատների բանակ կազմելու նախագծով փորձում է իր շարքերը համալրել աֆրիկյան երկրների աղքատներով»:
Լիբիայի անվտանգության պատասխանատուները հայտարարել են, որ ԻԼԻՊ-ը խոստացել է մինչև 1000 դոլար դրամական պարգև տալ Սուդանի, Չադի և Մալիի աղքատներին:
Սա այն դեպքում ,երբ հիշյալ երկրներում յուրաքանչյուր մարդու օրական եկամուտը կազմում է 1 դոլար և ԻԼԻՊ-ի խոստացած գումարը հավասար է նրանց մեկ տարվա աշխատավարձին:
Լիբիայի պաշտոնատարները խոստովանել են, որ չեն կարող դիմակայել այդ երևույթին և կանխել ներգրավված մեծ թվով անձանց մուտքն այդ երկիր: