Հազարավոր ճապոնացիներ բողոքում են ԱՄՆ ռազմական ներկայության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i22486-Հազարավոր_ճապոնացիներ_բողոքում_են_ԱՄՆ_ռազմական_ներկայության_դեմ
Ճապոնիայի Օկիանավա կղզու հազարավոր բնակիչներ հունիսի 19-ին ցույցի են դուրս եկել ընդդեմ ԱՄՆ ռազմական ներկայության: Բողոքի ակցիան վերջին 20 տարում ամենախոշորն է, հայտնում է Reuters-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2016 11:45 Asia/Tehran
  • Հազարավոր ճապոնացիներ բողոքում են ԱՄՆ ռազմական ներկայության դեմ

Ճապոնիայի Օկիանավա կղզու հազարավոր բնակիչներ հունիսի 19-ին ցույցի են դուրս եկել ընդդեմ ԱՄՆ ռազմական ներկայության: Բողոքի ակցիան վերջին 20 տարում ամենախոշորն է, հայտնում է Reuters-ը:

Ցույցի առիթը տեղաբնակ աղջկա սպանությունն է, որին հաջորդել էր հանցագործության մեջ կասկածվող ամերիկացու ձերբակալությունը:

The Japan Times-ը նշում է, որ ակցիայի մասնակիցների թիվը հասել է 50 հազարի: Նրանք կառավարությունից մասնավորապես պահանջել են վերանայել ԱՄՆ ՌՕՈւ Ֆուտենմա ավիաբազան կղզու այլ հատված տեղափոխելու պլանները: Դրա փոխարեն նրանք պահանջում են առհասարակ այն դուրս բերել Օկիանավա կղզու տարածքից:

news.am

19/6/2016