BRICS-ի առաջադրած պայմանը՝ արևմտյան երկրների ապադոլարիզացիայի գործընթացին միանալու համար
https://parstoday.ir/hy/news/world-i224866-brics_ի_առաջադրած_պայմանը_արևմտյան_երկրների_ապադոլարիզացիայի_գործընթացին_միանալու_համար
Ռուսաստանի փոխարտգործնախարարը, որի երկիրը նախագահում է BRICS-ի խումբը, հայտարարեց, որ արևմտյան երկրների ապադոլարիզացիայի գործընթացին միանալու պայմանը այս երկրների հետապնդած նպատակների հստակեցումն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2024 14:47 Asia/Tehran
  • BRICS-ի առաջադրած պայմանը՝ արևմտյան երկրների  ապադոլարիզացիայի գործընթացին միանալու համար

Ռուսաստանի փոխարտգործնախարարը, որի երկիրը նախագահում է BRICS-ի խումբը, հայտարարեց, որ արևմտյան երկրների ապադոլարիզացիայի գործընթացին միանալու պայմանը այս երկրների հետապնդած նպատակների հստակեցումն է։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, անդրադառնալով գլոբալ գործարքներում ապադոլարիզացիայի ուղղված BRICS-ի ջանքերին, ասել է.- «Արևմտյան այն երկրները, որոնք մտադիր են միանալ համաշխարհային առևտրի ապադոլարիզացիայի գործընթացին, պետք է հստակեցնեն իրենց նպատակները։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը, Ռյաբկովը հավելել է. «Միջազգային այս խմբում իր նախագահության ընթացքում Մոսկվային հաջողվեց թուլացնել դոլարը և այն պաշտոնականացնել պայմանագրերով, և այժմ նա այդ գործընթացի շարունակումը փոխանցում է Բրազիլիային՝ որպես BRICS-ի հաջորդ նախագահ»։ 

Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշելով, որ ապադոլարիզացիան ռիսկեր է պարունակում անօրինական պատժամիջոցների պատճառով, հստակեցրել է,-«Նման գործողություններից պաշտպանվելու լուծումներ կան»։

Զարգացող տնտեսությունների խումբը, որը հայտնի է որպես BRICS, ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի կողմից, իսկ հաջորդ տարիներին խմբին աստիճանաբար միացել են Հարավային Աֆրիկան, Իրանը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Եթովպիան։

Այս խմբի անցած շաբաթվա հանդիպմանը որպես հիմնական անդամ ներկա էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ  Փեզեքշյանը»։