BRICS-ի առաջադրած պայմանը՝ արևմտյան երկրների ապադոլարիզացիայի գործընթացին միանալու համար
Ռուսաստանի փոխարտգործնախարարը, որի երկիրը նախագահում է BRICS-ի խումբը, հայտարարեց, որ արևմտյան երկրների ապադոլարիզացիայի գործընթացին միանալու պայմանը այս երկրների հետապնդած նպատակների հստակեցումն է։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, անդրադառնալով գլոբալ գործարքներում ապադոլարիզացիայի ուղղված BRICS-ի ջանքերին, ասել է.- «Արևմտյան այն երկրները, որոնք մտադիր են միանալ համաշխարհային առևտրի ապադոլարիզացիայի գործընթացին, պետք է հստակեցնեն իրենց նպատակները։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը, Ռյաբկովը հավելել է. «Միջազգային այս խմբում իր նախագահության ընթացքում Մոսկվային հաջողվեց թուլացնել դոլարը և այն պաշտոնականացնել պայմանագրերով, և այժմ նա այդ գործընթացի շարունակումը փոխանցում է Բրազիլիային՝ որպես BRICS-ի հաջորդ նախագահ»։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշելով, որ ապադոլարիզացիան ռիսկեր է պարունակում անօրինական պատժամիջոցների պատճառով, հստակեցրել է,-«Նման գործողություններից պաշտպանվելու լուծումներ կան»։
Զարգացող տնտեսությունների խումբը, որը հայտնի է որպես BRICS, ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի կողմից, իսկ հաջորդ տարիներին խմբին աստիճանաբար միացել են Հարավային Աֆրիկան, Իրանը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Եթովպիան։
Այս խմբի անցած շաբաթվա հանդիպմանը որպես հիմնական անդամ ներկա էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեքշյանը»։