Բռնաբարության համար դատապարտված 6 բանտարկյալներ փախել են Լիպեցկի գաղութից
https://parstoday.ir/hy/news/world-i224868-Բռնաբարության_համար_դատապարտված_6_բանտարկյալներ_փախել_են_Լիպեցկի_գաղութից
Վեց բանտարկյալներ փախել են Լիպեցկի մարզի ուղղիչ գաղութից: Այս մասին հայտնել Է մարզպետ Իգոր Արտամոնովը Telegram–ալիքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2024 14:58 Asia/Tehran
  • Բռնաբարության համար դատապարտված 6 բանտարկյալներ փախել են Լիպեցկի գաղութից

Վեց բանտարկյալներ փախել են Լիպեցկի մարզի ուղղիչ գաղութից: Այս մասին հայտնել Է մարզպետ Իգոր Արտամոնովը Telegram–ալիքում:

Փախուստի մասին հայտնի է դդարձել այսսօր առավոտյան. սկզբում գաղութի աշխատակիցները նկատել են փորվածքը, իսկ հետո դատապարտյալներին ստուգելիս նրանցից վեցը չեն եղել:

«Ահազանգով բարձրացվել է Լիպեցկի մարզում Ռուսաստանի «УФСИН» ջոկատի անձնակազմը: Տեղադրվել են ժամանակավոր հետախուզական անցակետեր, համագործակցող մարմիններին ուղղորդող տվյալներ են ուղարկվել դատապարտյալների վերաբերյալ։ Տաք հետքերով ուղարկվել են պահեստային և հետապնդման խմբեր։ Ներկայում իրականացվում են փախուստի դիմած անձանց որոնման միջոցառումներ»,–հայտնել են Լիպեցկի մարզի «УФСИН»–ի մամուլի ծառայությունից։

Նրանք դատապարտված են մանկապղծության, թմրանյութերի, ավազակության և բռնաբարության համար (ներառյալ երեխայի խմբակային բռնաբարությունը): Վեցից հինգը Ուզբեկստանից են։

Փախուստի դիմած կալանավորների որոնմամբ զբաղվում են ՆԳՆ–ի, ԱԴԾ–ի և Ռոսգվարդիայի ներկայացուցիչները։

Sputnik.