Հունգարիայի վարչապետը կայցելի Վրաստան
(last modified Sun, 27 Oct 2024 15:51:10 GMT )
Հոկտեմբեր 27, 2024 19:21 Asia/Tehran
  • Հունգարիայի վարչապետը կայցելի Վրաստան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հոկտեմբերի 28-29-ը այցով կժամանի Վրաստան, հայտնում է NewsGeorgia-ն՝ վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությանը։

Վրաստանի իշխանությունները Օրբանին անվանում են Եվրոպայում իրենց գլխավոր դաշնակիցներից մեկը։

Վրաստանում անցած շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Օրբանն առաջինը շնորհավորեց իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ, ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո՝ չսպասելով անգամ նախնական արդյունքների հրապարակմանը։

Կառավարության վարչակազմում դիմավորման պաշտոնական արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 29-ին, որից հետո տեղի կունենան Օրբանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը և պատվիրակությունների  ընդլայնված կազմի բանակցությունները։

Նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս։

Օրբանի հետ միասին Վրաստան են մեկնելու Հունգարիայի պետքարտուղարը, արտաքին գործերի և առևտրի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները։