Աֆրիկյան կազմակերպությունը BRICS-ից պահանջել է դադարեցնել Իսրայելի վայրագությունները
https://parstoday.ir/hy/news/world-i224934-Աֆրիկյան_կազմակերպությունը_brics_ից_պահանջել_է_դադարեցնել_Իսրայելի_վայրագությունները
Parstoday- Աֆրիկյան խաղաղատենչ մի կազմակերպություն, BRICS-ը ներկայացրել է որպես միակ վստահելի կենտրոն, որը կարող է վերջ տալ Գազայի հատվածում «Իսրայելի վայրագություններին» և կոչ է արել այս խմբի անդամներին ընդունել հստակ դիրքորոշում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2024 13:19 Asia/Tehran
  • Աֆրիկյան կազմակերպությունը BRICS-ից պահանջել է դադարեցնել Իսրայելի վայրագությունները

Parstoday- Աֆրիկյան խաղաղատենչ մի կազմակերպություն, BRICS-ը ներկայացրել է որպես միակ վստահելի կենտրոն, որը կարող է վերջ տալ Գազայի հատվածում «Իսրայելի վայրագություններին» և կոչ է արել այս խմբի անդամներին ընդունել հստակ դիրքորոշում:

Երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ PeacePro հիմնադրամը կոչ է արել BRICS-ի անդամ երկրներին արագ գործել և հստակեցնել իրենց դիրքորոշումը Գազայի պատերազմի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով աֆրիկյան Blueprint լրատվական կայքը, այս հայտարարությունն ընդգծում է Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին աջակցելու և միջազգային օրենքներն իրագործելու միջազգային կազմակերպությունների ձախողումը։

PeacePro-ի գործադիր տնօրեն Աբդուլռազակ Համզաթը Նիգերիայում հրապարակված այս հայտարարության մեջ կոչ է արել BRICS-ին պատասխանատվության ենթարկել Իսրայելին օկուպացված տարածքներում իր գործողությունների համար։

Համզաթը ափսոսանք է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւերի անտեսման, Անվտանգության խորհրդի անտարբերության և Միջազգային քրեական դատարանի գործողությունների թուլացման համար՝ ընդգծելով, որ համաշխարհային կառույցները չեն կարողացել աջակցել միջազգային օրենքների իրականացմանը։

Նա հավելեց.«Ստեղծված իրավիճակում բարոյական հեղինակությամբ և գործելու կարողությամբ գլոբալ հաստատություն չի մնացել։ «ԲՐԻԿՍ-ը պետք է ընդունի այս մարտահրավերը, հակառակ դեպքում դա կնպաստի արդարության և խաղաղության հաստատման համաշխարհային ձախողմանը»: