Հայտնի են աշխարհի ամենաուժեղ բանակներ ունեցող երկրները
https://parstoday.ir/hy/news/world-i224968-Հայտնի_են_աշխարհի_ամենաուժեղ_բանակներ_ունեցող_երկրները
Ամերիկյան US News լրատվամիջոցը կազմել է աշխարհի ամենաուժեղ բանակների վարկանիշային աղյուսակը, ըստ որի առաջին երկու տեղերը զբաղեցնում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի զինված ուժերը։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հոկտեմբեր 29, 2024 11:46 Asia/Tehran
  • Հայտնի են աշխարհի ամենաուժեղ բանակներ ունեցող երկրները

Ամերիկյան US News լրատվամիջոցը կազմել է աշխարհի ամենաուժեղ բանակների վարկանիշային աղյուսակը, ըստ որի առաջին երկու տեղերը զբաղեցնում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի զինված ուժերը։

89   երկրների վարկանիշային առաջին տասնյակում ընդգրկվել են Չինաստանը, Հարավային Կորեան, Իրանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Գերմանիան և Թուրքիան։

Վարկանիշում հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են երկրների բնակչությունը և համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ):

Բացի այդ, վարկանիշը պարունակում է երկրի համառոտ նկարագրություն և պատմական համառոտ էքսկուրս։

Այսպես, Ռուսաստանի բնութագրման մեջ, որն, ըստ այս վարկանիշի, ունի աշխարհի ամենաուժեղ բանակը, մասնավորապես ասվում է հետևյալը. «Ռուսաստանի մասշտաբները դժվար է պատկերացնել։ Այն աշխարհի ամենամեծ երկիրն է ըստ ցամաքային տարածքի, որը գրեթե երկու անգամ մեծ է Կանադայից, աշխարհի երկրորդ ամենամեծ երկրից: Ռուսաստանն ընդգրկում է ամբողջ Հյուսիսային Ասիան և Արևելյան Եվրոպայի մեծ մասը: Ցամաքով սահմանակից է ավելի քան մեկ տասնյակ երկրների, իսկ ծովային՝ Ճապոնիային ու ԱՄՆ-ին»։