Բաքվում քննարկել են Պակիստանի հետ ռազմական գործակցության խորացման հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/world-i224992-Բաքվում_քննարկել_են_Պակիստանի_հետ_ռազմական_գործակցության_խորացման_հեռանկարները
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Պակիստանի զինված ուժերի Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Սահիր Շամշադ Միրզայի հետ հանդիպմանը քննարկել է Պակիստանի հետ ռազմական գործակցության խորացման հեռանկարները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2024 15:35 Asia/Tehran
  •  Բաքվում քննարկել են Պակիստանի հետ ռազմական գործակցության խորացման հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Պակիստանի զինված ուժերի Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Սահիր Շամշադ Միրզայի հետ հանդիպմանը քննարկել է Պակիստանի հետ ռազմական գործակցության խորացման հեռանկարները։

Ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ՝ Ադրբեջան–Պակիստան–Թուրքիա ձևաչափով, համագործակցության հետագա ընդլայնումը, գրում է APA-ն։

Հասանովը տեղեկացրել է պակիստանյան պատվիրակությանը «Հայաստանի հետ պայմանական սահմանին իրավիճակի մասին»։

Քննարկվել են գործակցության հեռանկարները ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտներում։

Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը, և սերտ համագործակցության մեջ է Ադրբեջանի հետ, հատկապես ռազմական ոլորտում։