Իսրայելի որոշումը բացասական հետևանքներ կունենա. Նեբենզյա
https://parstoday.ir/hy/news/world-i225000-Իսրայելի_որոշումը_բացասական_հետևանքներ_կունենա._Նեբենզյա
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության գործունեությունն արգելելու որոշումը բացասական հետևանքներ կունենա տարածաշրջանի և հենց ՄԱԿ–ի համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2024 06:14 Asia/Tehran
  • Իսրայելի որոշումը բացասական հետևանքներ կունենա. Նեբենզյա

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության գործունեությունն արգելելու որոշումը բացասական հետևանքներ կունենա տարածաշրջանի և հենց ՄԱԿ–ի համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Հոկտեմբերի 28-ին Իսրայելի Քնեսեթը հավանություն է տվել օրինագծերի, որոնք արգելում են նշված գործակալության գործունեությունը Իսրայելում, ինչպես նաև Իսրայելի կողմից վերահսկվող տարածքներում։

Նեբենզյան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Քնեսեթի որոշման հետևանքով այդ գործակալությունը հայտնվել է լուծարմանեզրին։

«ՌԴ–ն համոզված է, որ նման որոշումը կարող է խաչ քաշել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության գործունեության վրա»,– ասել է նա` հավելելով, որ Իսրայելի խորհրդարանի այդ քայլը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը։

Ռուս դիվանագետի խոսքով` ըստ էության, Իսրայելն իր համար անցանկալի կառույցը լուծարելու միանձնյա որոշում է կայացրել։