Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին և Ստամբուլի քաղաքապետին. ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/world-i225148-Էրդողանը_դատի_է_տվել_ընդդիմության_առաջնորդին_և_Ստամբուլի_քաղաքապետին._ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելի և նրա կուսակից, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ իր հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար: Որպես բարոյական փոխհատուցում ՝ նա յուրաքանչյուրից պահանջել է 1 մլն թուրքական լիրա (29 հազար դոլար)։ Տեղեկությունը հայտնում է «A Haber» հեռուստաալիքը՝ հղում անելով Էրդողանի փաստաբան Ահմեդ Օզելին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2024 14:27 Asia/Tehran
  • Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին և Ստամբուլի քաղաքապետին. ԶԼՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելի և նրա կուսակից, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ իր հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար: Որպես բարոյական փոխհատուցում ՝ նա յուրաքանչյուրից պահանջել է 1 մլն թուրքական լիրա (29 հազար դոլար)։ Տեղեկությունը հայտնում է «A Haber» հեռուստաալիքը՝ հղում անելով Էրդողանի փաստաբան Ահմեդ Օզելին։

Հայցերի համար առիթ են դարձել հոկտեմբերի 31-ին Ստամբուլում Էրդողանի հասցեին հնչած հայտարարությունները՝ կապված տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, ԺՀԿ անդամ Ահմեդ Օզերի ձերբակալության հետ (Օզերին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել): Հանրապետական կուսակցության առաջնորդը Էրդողանին անվանել է «բռնապետ», իսկ Ստամբուլի քաղաքապետը հայտարարել է, որ իշխանությունները նման գործողություններով մութ նպատակներ են հետապնդում: Մեկնաբանելով Էրդողանի որոշումը՝ ԺՀԿ առաջնորդը հայտարարել է, որ այլ բան չէր էլ սպասում ։

Էսենյուրտի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Ահմեդ Օզերը ձերբակալվել է հոկտեմբերի 30-ին։ Իրավապահները պնդում են, թե նա բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել Անկարայի կողմից ահաբեկչական կազմակերպություն որակվող Քրդստանի աշխատավորական կուսակցության ղեկավար օղակի ներկայացուցիչների հետ: Նույն օրը նա կալանավորվել է քրեական օրենսգրքի «մասնակցություն զինված ահաբեկչական կազմակերպության գործունեությանը» հոդվածի հիման վրա և հեռացվել պաշտոնից: