ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի խաբեությունը հրադադարի հարցում
Pars Today-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ Գազայում պատերազմի շարունակման և զինադադարի ձախողման հիմնական պատճառն ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի խաբեությունն էն։
Վերջիններս նշել են, որ Սիոնիստական ռեժիմի հետ ցանկացած հնարավոր համաձայնության պահանջը ռեժիմի բանակի դուրսբերումն է Գազայից, մշտական զինադադարը, Գազայի շրջափակման դադարեցումը և փախստականների վերադարձը։
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներն անդրադարձել են նաև Գազայում հրադադար հաստատելու միջնորդ երկրների գործողություններին։ Եգիպտոսն ու Կատարն առաջարկել են մի քանի օրով հրադադար հաստատել, ավելացնել հումանիտար օգնության ծավալները, իրականացնել գերիների մասնակի փոխանակում։ Սակայն այդ առաջարկները չեն ներառում ռազմական գործողությունների մշտական դադարեցում, Սիոնիստական ռեժիմի ուժերի դուրսբերում Գազայից և փախստականների վերադարձ։ Բացի այդ, դրանցում հաշվի չեն առնվել նաև մարդկանց անվտանգության, հումանիտար օգնության, քաղաքների վերակառուցման և անցումների, հատկապես Ռաֆահի անցման վերաբացման կարիքները։
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Սամի Աբու Զոհրին ասել է․ «Ամերիկացիները փորձում են Գազայում համաձայնության գալ։ ՀԱՄԱՍ-ը չի մերժել լուծում տալուն ուղղված ոչ մի կոչ։ Մենք չենք կարող հանձնել օկուպանտների գերիներին, քանի դեռ նրանք շարունակում են սպանել պաղեստինցիներին։ ՀԱՄԱՍ-ին ներկայացված ծրագիրը չի համապատասխանում պաղեստինյան ժողովրդի պահանջներին»։
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միղաթին երկրի հարավում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNIFIL) հրամանատար Արոլդո Լազարոյի հետ հանդիպման ժամանակ ասել է․ «Լիբանանի տարբեր շրջաններ Իսրայելի ագրեսիայի շրջանակների ընդլայնումը մեկ անգամ ևս հաստատում է, որ սիոինիստ թշնամին դեմ է հրադադարի հաստատման ուղղությամբ գործադրված բոլոր ջանքերին և 1701 բանաձևի լիարժեք իրականացմանը»։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ բանակցողները «լավ առաջընթաց» են գրանցել Լիբանանում հրադադարի շուրջ:
Ամերիկյան և սիոնիստական իշխանությունները հրադադարի հաստատման մասին խոսում են այն իրավիճակում, երբ սեպտեմբերի 23-ից սկսած ռեժիմի բանակը զանգվածային հարձակումներ է իրականացնում Լիբանանի հարավի տարբեր շրջանների վրա։
Վերջին ամիսներին, տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի պատերազմատենչ քաղաքականությանը զուգահեռ, ամերիկացի և սիոնիստ պաշտոնյաները մշտապես պնդում են, որ քննարկել են զինադադարի տարբեր ծրագրեր: Սակայն հակառակ այդ հայտարարություններին, ռեժիմը շարունակում է ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ հարձակումները Գազայի և Լիբանանի վրա։
Լիբանանի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ուրբաթ օրը Բաալբեկի ուղղությամբ Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 52, վիրավորվել՝ ավելի քան 70 մարդ։
Հետևաբար, տեղյակ լինելով ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի նպատակների մասին, ՀԱԱՄՍ-ի առաջնորդներն ընդգծում են հրադադարի հաստատման իրենց անփոփոխ սկզբունքները։ Գազայից օկուպանտ ուժերի դուրսբերումը և փախստականների՝ իրենց բնակության վայրեր վերադարձը հիմնական սկզբունքներից են, որոնք պաղեստինցիներն ընդգծում են հրադադարի հաստատման թեմայով բանակցությունների ժամանակ՝ նպատակ ունենալով պաշտպանել իրենց օրինական իրավունքները։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի անդամ Ուսամա Համդանն ասել է.«Տրամաբանական չէ խոսել կրակի մասնակի դադարեցման մասին, քանի որ այն, ինչ մենք ցանկանում ենք, Պաղեստինի ժողովրդի վրա հարձակումների ամբողջական դադարեցումն է։
Դիմադրությունն այս ճանապարհին մեծ գին է վճարել, և ամերիկյան կառավարությունը պետք է գիտակցի, որ մենք չենք դառնա խաբեությունների զոհ։ ԱՄՆ կառավարությունը մտադիր էր շահարկել բանակցությունների հարցը՝ նախագահական ընտրությունների համար և առանձնացնել Դիմադրության ճակատների ուղիները, սակայն դա չհաջողվեց։ Այն, ինչ անում է ԱՄՆ կառավարությունը, լիակատար մեղսակցություն է հանցագործությանը։ Քանի որ եթե Վաշինգտոնը ցանկանար կանգնեցնել սպանության մեքենան, ապա կդադարեցներ զենք մատակարարել օկուպանտներին»։