Ռուսաստանում 53 հա տարածքով կղզի է անհետացել
https://parstoday.ir/hy/news/world-i225188-Ռուսաստանում_53_հա_տարածքով_կղզի_է_անհետացել
Մեսյացև կղզին, որի տարածքը կազմում էր 53 հեկտար, ամբողջովին անհետացել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում գտնվող Ֆրանց-Յոզեֆ արշիպելագից։ Այս մասին հայտնում է Ռուսական աշխարհագրական ընկերության կայքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2024 14:47 Asia/Tehran
  • Ռուսաստանում 53 հա տարածքով կղզի է անհետացել

Մեսյացև կղզին, որի տարածքը կազմում էր 53 հեկտար, ամբողջովին անհետացել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում գտնվող Ֆրանց-Յոզեֆ արշիպելագից։ Այս մասին հայտնում է Ռուսական աշխարհագրական ընկերության կայքը։

Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի դոցենտ Ալեքսեյ Կուչեյկոյի վկայությամբ, որի ղեկավարությամբ է կատարվել  համապատասխան դիտարկումը, անհետացած տարածքը գտնվել է Եվա-Լիվ կղզու տարածքում։ Նա հայտարարել է, որ Մեսյացևի կղզին «ամբողջովին հալվել է»։ Դրա պատճառով անհրաժեշտ կլինի ճշգրտումներ կատարել նավիգացիոն քարտեզներում, ասել է Կուչեյկոն։

Նշվում է, որ 2015 թվականի օգոստոսին Մեսյացևի կղզու տարածքը եղել է մոտ 53 հեկտար։ Այս տարվա օգոստոսին դրա չափն արդեն երեք հեկտար էր։ Մեկ ամիս անց կղզին վերջնականապես անհետացավ։

Գիտնականները դա կապում են գլոբալ տաքացման հետ, որը հանգեցնում է սառցադաշտերի հալմանը և ծովի մակարդակի բարձրացմանը: Սա ափամերձ գծի էրոզիա է առաջացնում, ինչի հետևանքով ռելիեֆի որոշ ձևեր անհետանում են: