ԱՄՆ-ի՝ 4 տասնամյակ շարունակվող հակաիրանական ձախողված քաղաքականությունը
(last modified Mon, 04 Nov 2024 06:21:02 GMT )
Նոյեմբեր 04, 2024 09:51 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն շարունակում է հակաիրանական քաղաքականությունը և երկակի ստանդարտների կիրառումը 
    ԱՄՆ-ն շարունակում է հակաիրանական քաղաքականությունը և երկակի ստանդարտների կիրառումը 

Վաշինգտոնը շարունակում է հակաիրանական քաղաքականությունը։ Իսկ Ջո Բայդենի օրոք Իրանի դեմ ԱՄՆ-ի հիբրիդային պատերազմը ստացել է ավելի մեծ թափ։

Pars Today-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը Ներկայացուցիչների պալատի և Սենատի նախագահներին ուղղված նամակում հայտարարել է Իրանի վերաբերյալ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին։ 
1979 թվականի նոյեմբերի 14-ին՝ Թեհրանում Վաշինգտոնի դեսպանատան գրավումից 10 օր անց, ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերը ստորագրեց թիվ 12170 գործադիր հրամանը, որը պահանջում էր բռնագրավել այդ երկրում գտնվող ԻԻՀ ակտիվները։ Քարտերից հետո ԱՄՆ բոլոր նախագահները երկարաձգել են այս հրամանի ժամկետը։
Բայդենի որոշումը վկայում է, որ ԱՄՆ-ն շարունակում է Իրանի ժողովրդի նկատմամբ թշնամական քաղաքականությունը։ 
1979թ․  իսլամական հեղափոխության հաղթանակից և Իսլամական Հանրապետության ստեղծումից հետո, ԱՄՆ-ն թշնամական քաղաքականություն որդեգրեց Իրանի նկատմամբ, որը շարունակվում է վերջին 40 տարիներին։ Այս ընթացքում ԱՄՆ-ն միակողմանի պատժամիջոցներ է կիրառել Իրանի նլատմամբ, հնչեցրել ռազմական ու քաղաքական սպառնալիքներ, վարել հոգեբանական պատերազմ, նպատակ ունենալով տապալել իսլամական հանրապետությունը։
2021 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր, չնայած իր նախկին կարգախոսներին, Բայդենը շարունակեց հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունը, որի շրջանակներում ժամանակ առ ժամանակ, տարբեր պատրվակներով, կիրառեց նոր պատժամիջոցներ։
Նախագահական և Կոնգրեսի միջանկյալ  ընտրություններին ընդառաջ, «Հանրապետական» կուսացության թեկնածու Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հակաիրանական հայտարարություններով փորձում է գրավել սիոնիստական լոբբիների, այդ թվում՝ AIPAC-ի ուշադրությունը։ 
Սակայն Ջո Բայդենն, իսկ նախագահական ընտրություններում դեմոոկրատների թեկնածու Քամալա Հարիսը, Իրանի մասին խոսելիս, մեղադրանքներին զուգահեռ, մշտապես նշել են, որ Իրանի դեպքում բոլոր տարբերակները սեղանին են։ 
Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի վարած քաղաքականության մեջ ակնհայտ երկակիություն կա։ Իրանի դեմ հնչեցվող մեղադրանքներից առաջինը վերաբերվում է միջուկային զենք ձեռք բերելու Թեհանի փորձին, ինչի հիման վրա Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք սահմանվեցին և մինչ օրս շարունակվում են աննախադեպ պատժամիջոցներ։ Սակայն այս մեղադրանքը բազմիցս կասկածի տակ է դրվել ոչ միայն ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ զեկույցներում, այլ նաև ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։  
2023 թվականի հուլիսին ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հրապարակեց զեկույց, որում ասվում էր, որ Իրանը ներկայումս չի իրականացնում միջուկային զենքի մշակման այնպիսի  գործունեությունը, որն անհրաժեշտ է փորձարկվող միջուկային ռումբ ստեղծելու համար։ Զեկույցում նաև նշվում էր, որ Թեհրանը շարունակում է միջուկային ոլորտում իր գործունեությունը։ 
Իսկ 2022 թվականի դեկտեմբերին, ԱՄՆ ազգային հետախուզության վարչության տնօրեն Էյպրիլ Հեյնսը խոստովանեց, որ չկա որևէ տեղեկություն, որը կհաստատի, որ Իրանը որոշել է միջուկային զենք ստեղծել։
Ավելի վաղ, Ջորջիա նահանգում կայացած անվտանգության համաժողովի շրջանակներում,  ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ  Բերնսը հայտարարել էր, որ միջուկային զենք ստեղծելու Իրանի որոշման ապացույց գոյություն չունի, քանի որ հակառակ դեպքում ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն, ամենայն հավանականությամբ, անմիջապես կբացահայտեին այդ ծրագիրը։
Թեհրանը վճռականորեն է արձագանքել ԱՄՆ-ի սպառնալիքներին, որոնք բազմիցս կրկնվել են այս երկրի տարբեր նախագահների կողմից՝ պնդելով, թե Իրանի վերաբերյալ բոլոր տարբերակները սեղանին են։ Սա ցույց է տալիս, որ Թեհրանը, մեծացնելով իր զսպող ուժը՝ նպատակ ունենալով վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիայի, ոչ միայն չի վախենում Վաշինգտոնի սպառնալիքներից, այլև իր դեմ ուղղված  ամերիկյան ցանկացած հնարավոր ագրեսիայի դեպքում կտա շատ կոշտ պատասխան։
Բացի այդ, Իրանի վերաբերյալ արտակարգ դրության երկարաձգումը, ինչն արեց  Բայդենը, որևէ կերպ չի փոխում Վաշինգտոնի դավադիր գործողություններին հակազդելու Թեհրանի վճռականությունը։