Լոնդոնում կայացել է բողոքի ցույց՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ
Ամերիկյան նախագահական ընտրություններին զուգահեռ, Լոնդոնում այդ երկրի դեսպանատան դիմաց կայացել է բողոքի ակցիա, որի մասնակիցները, «Ո՛չ Թրամփին» և «Ոչ Հարիսին» կարգախոսներով, իրենց զայրույթն են հայտնել Իսրայելի ռեժիմի գլխավոր աջակից ԱՄՆ-ի նկատմամբ։
Լոնդոնից Iran Press գործակալության փոխանցմամբ՝ պաղեստինցիների կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան մոտ։ Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է տեղակայել այդ տարածքում։ Ցուցարարները վանկարկել են «Անհապաղ դադարեցրեք ցեղասպանությունը», «Վերջ տվեք Իսրայելին զինելուն», «Իսրայելն ահաբեկչական ռեժիմ է», «Հանցագործները մի օր կպատժվեն»։ Նրանք հայտարարել են, որ ԱՄՆ-ն Գազայի ցեղասպանության գլխավոր մեղավորն է, և մարդկանց ջարդերի ու տարածաշրջանի քայքայման ծրագրի նախագծողը։
Ցուցարարները հայտարարել են, որ Իսրայելին Լոնդոնի աջակցությունը հակասում է քաղաքացիների մեծամասնության ցանկությանը։ Նրանք պահանջել են դադարեցնել ամոթալի համագործակցությունը ռեժիմի հետ՝ Պաղեստինում և Լիբանանում կանանց, տղամարդկանց և երեխաների սպանությունների և նրանց տների ոչնչացման գործում: