Բռնաբարությունից մինչև դիակի հրկիզում․ Հեռացվել են 600 բրիտանացի ոստիկաններ
Pars Today - Անգլիական Daily Mail թերթը հայտարարել է այս երկրում մոտ 600 ոստիկանի աշխատանքից հեռացնելու մասին՝ վատ վարքագծի, այդ թվում՝ այլասերության և ոճրագործության պատճառով։
Բրիտանական Daily Mail թերթը հայտարարել է. «Անցած տարվա ընթացքում մոտ 600 բրիտանացի ոստիկաններ հեռացվել են աշխատանքից ոչ պատշաճ վարքագծի, այդ թվում՝ այլասերության և ոճրագործության պատճառով»։
Ըստ Pars Today-ի, այս թերթի հաղորդման մեջ ասվում է. «Անցյալ տարի 50 տոկոսով ավելացել է այն բրիտանացի ոստիկանների թիվը, ովքեր աշխատանքից հեռացվել են ոչ պատշաճ և ոչ պրոֆեսիոնալ վարքագծի պատճառով»:
Ըստ այս հաղորդման՝ «Ուեյն Քուզենսի» գործը հետաքննելուց հետո պարզվել է , որ բրիտանացի ոստիկանը, ով առևանգել է «Սառա Էվերարդ» անունով աղջկան և սեռական ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ, սպանել է նրան և հրկիզել է նրա դին։ Հաղորդումը հայտնում է, որ այս ուժերից հեռացվող սպաների թիվը մեծապես աճել է։
«Daily Mail» թերթն այս առնչությամբ գրել է, որ բրիտանացի հեռացվող սպաների հանցագործություններից են՝ բռնաբարության զոհերի մասին անօրինական հաղորդագրությունների փոխանակումը, ստախոսությունն ու անազնվությունը, խտրական պահվածքը, գործերի նյութերի և մարդկանց լուսանկարների անօրինական հասանելիությունը, ընտանեկան բռնությունը, զոհերի լուսանկարումը և դրանք կիբեր տարածությունում հրապարակումը, սևամորթ երեխաների սպանության մասին անեկդոտների տարածումը և այլն։