Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպանություն է գործել
https://parstoday.ir/hy/news/world-i225336-Ադրբեջանցի_զինծառայողն_ինքնասպանություն_է_գործել
Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտնել է զինծառայող Անար Հուսեյնովի ինքնասպանության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2024 07:43 Asia/Tehran
  • Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպանություն է գործել

Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտնել է զինծառայող Անար Հուսեյնովի ինքնասպանության մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանում։ Տեղի ունեցածի ճշգրիտ վայրը չի նշվում։

Զինվորական դատախազությունը դեպքի վայրի և դիակի զննություն է անցկացրել, որպես իրեղեն ապացույց առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, կատարվել են այլ դատավարական գործողություններ:

Փաստի առթիվ շրջանի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, հետաքննություն է ընթանում։