Ֆեյք և պոպուլիզմ. Զախարովան՝ գազի գների վերաբերյալ ԵՀ ղեկավարի հայտարարության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i225442-Ֆեյք_և_պոպուլիզմ._Զախարովան_գազի_գների_վերաբերյալ_ԵՀ_ղեկավարի_հայտարարության_մասին
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարություններն այն մասին, որ ամերիկյան հեղուկ գազն ավելի էժան է, քան ռուսականը, կեղծ են և պոպուլիստական։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2024 14:26 Asia/Tehran
  • Ֆեյք և պոպուլիզմ. Զախարովան՝ գազի գների վերաբերյալ ԵՀ ղեկավարի հայտարարության մասին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարություններն այն մասին, որ ամերիկյան հեղուկ գազն ավելի էժան է, քան ռուսականը, կեղծ են և պոպուլիստական։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունները մաքուր պոպուլիզմ են։ Հատկապես հաշվի առնելով այն, որ Եվրոպան փնտրում է սփոթային ծավալներ (կարճաժամկետ), քանի որ նախատեսում է ապագայում զգալիորեն կրճատել գազի սպառումը։ Իսկ կարճաժամկետ կարգոները նույն արժեքն ունեն. դրանց գինը բխում է մատակարարման շուկայից, այլ ոչ թե ծագման շուկայից», – նշել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով՝ օրինակներ, երբ ամերիկյան մատակարարները էներգակիրներ կմատակարարեին շուկա ինչ-որ հատուկ գներով, հայտնի չեն։ Սպառողները հեղուկ գազը գնում են շուկայական գներով, և ռուսական կամ ամերիկյան ապրանքների մատակարարումը բացառություն չէ:

«Հերթական ֆեյքն ենք արձանագրում Ուրսուլայից», – եզրափակել է Զախարովան։