Պուտինը կայցելի Հնդկաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հնդկաստան, Մոսկվան և Նյու Դելին կսկսեն ուղևորության նախապատրաստությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Նյու Դելիում կազմակերպված միջոցառմանը տեսակապով մասնակցելիս։
Պեսկովը նշել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Ռուսաստան կատարած երկու այցերից հետո այժմ նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան։
«Հուսով եմ, որ շուտով, շատ շուտով։ Մենք անհամբերությամբ սպասում ենք դրան», - Պեսկովի խոսքերն է մեջբերում հնդկական ANI գործակալությունը։
Նա հավելել է, որ Պուտինի՝ Հնդկաստան այցի ժամկետները ճշգրտվում են։ Պեսկովը նաև հայտնել է, որ այցի նախապատրաստումը, որին Մոսկվան մեծ նշանակություն է տալիս, կսկսվի։
Հնդկաստանի վարչապետը հուլիսին երկօրյա այց էր կատարել Մոսկվա, որի ընթացքում կայացել էր ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովը։ Իսկ հոկտեմբերին Մոդին այցելել է Կազան՝ մասնակցել BRICS-ի գագաթնաժողովին:
armenpress.am