Ադրբեջանը հաստատում է ռազմականացման ուղղությունը
«Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծը որպես հիմնական ծախսային հոդվածներից նախատեսում է ռազմական ներուժի հզորացում։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարվել է խորհրդարանական 4 հանձնաժողովների՝ իրավական քաղաքականության և պետականաշինության, պաշտպանության, անվտանգության և հակակոռուպցիոն, մարդու իրավունքների և տարածաշրջանային խնդիրների հարցերով համատեղ նիստում, այս մասին հայտարարել է պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Արզու Նագիևը։
Նա նշել է, որ օրինագիծը նախատեսում է պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսված միջոցների ավելացում մինչև 8,4 միլիարդ մանաթ (մոտ 4,941,174,000 դոլար), ինչը 1,3 միլիարդ մանաթով ավելի է 2024 թվականի համեմատ։
news.am