Ռուսաստանի քննադատությունը Կառավարիչների խորհրդում Արեւմուտքի հակաիրանական գործողությունների վերաբերյալ
(last modified Sun, 24 Nov 2024 14:47:22 GMT )
Նոյեմբեր 24, 2024 18:17 Asia/Tehran
  • Ռուսաստանի քննադատությունը Կառավարիչների խորհրդում Արեւմուտքի հակաիրանական գործողությունների վերաբերյալ

Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը կիրակի օրը մի հայտարարություն է տարածել, որում քննադատել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հակաիրանական և սադրիչ գործողությունները՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդում։

Հայտարարության մեջ ասված է. «Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ երեք եվրոպական երկրների՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւը, որը հաստատվել է կառավարիչների խորհրդի կողմից, լարվածությունը սրելու և Գազայի ճգնաժամից աշխարհի ուշադրությունը շեղելու փորձ է»։

Ինչպես հայտնում է Sahab լրատվական ցանցը՝ վկայակոչելով IRNA-ին, Իրանում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը կտրականապես մերժել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հակաիրանական և սադրիչ բանաձեւը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդում և դա համարում է բոլորովին անպատշաճ և անարդյունավետ իրանական կողմի և գործակալության միջև կառուցողական փոխգործակցության ձևավորման համար։

Այս հայտարարության մեջ ասված է, որ երեք եվրոպական երկրների՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և կոչված են թուլացնելու իրանական կողմի և գործակալության միջև կառուցողական փոխգործակցությունը։

Եվրոպական երեք երկրների՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի կողմից Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ առաջարկված բանաձեւը հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 21-ին, հաստատվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդում։

Այս բանաձեւում, առանց մատնանշելու Իրանի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, Թեհրանից  պահանջվում է «անհրաժեշտ եւ հրատապ միջոցներ» ձեռնարկել ենթադրյալ անվտանգության խնդիրները լուծելու համար։