ՆԱՏՕ–ն ձգտում է Կասպից ծովի հասանելիություն ստանալ. Բորտնիկով
https://parstoday.ir/hy/news/world-i226166-ՆԱՏՕ_ն_ձգտում_է_Կասպից_ծովի_հասանելիություն_ստանալ._Բորտնիկով
ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնել իր մարտական հնարավորությունները Սև ծովում և Կասպից ծովի հասանելիություն ստանալ, դաշինքն արագորեն ներխուժում է Արկտիկայի և Բալթյան տարածաշրջաններ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 26, 2024 15:54 Asia/Tehran
  • ՆԱՏՕ–ն ձգտում է Կասպից ծովի հասանելիություն ստանալ. Բորտնիկով

ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնել իր մարտական հնարավորությունները Սև ծովում և Կասպից ծովի հասանելիություն ստանալ, դաշինքն արագորեն ներխուժում է Արկտիկայի և Բալթյան տարածաշրջաններ:

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ու հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը։

Բորտնիկովը նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական սպառնալիքն անշեղորեն աճում է։

«Դաշինքը ամրանում է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության սահմաններում, արագ տեմպերով ներխուժում Արկտիկայի և Բալթյան տարածաշրջաններ, ձգտում է ընդլայնել մարտական, հետախուզական և լոգիստիկ կարողությունները Սև ծովում և Կասպից ծովի հասանելիություն ստանալու ուղիներ է փնտրում»,- նշել է ԱԴԾ տնօրենը։

Նա հավելել է, որ ամերիկյան լաբորատորիաների ցանցը որոշ «կենսաբանական սպառնալիքների» հակազդելու պատրվակով իրականում ընտրովի կիրառման կենսաբանական զենք ստեղծելու ծրագրեր է իրականացնում։

Հիշեցնենք` Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ նիստը։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նիստի մասնակիցները քննարկելու են համատեղ աշխատանքի արդյունքները, հետագա փոխգործակցության առաջնահերթությունները։

arm.sputniknews