ՄԱԿ-ը թալիբներին կոչ է արել հարգել լրատվամիջոցների ազատությունը
https://parstoday.ir/hy/news/world-i226292-ՄԱԿ_ը_թալիբներին_կոչ_է_արել_հարգել_լրատվամիջոցների_ազատությունը
Աֆղանստանում ՄԱԿ-ի քաղաքական առաքելության գրասենյակը (UNAMA) թալիբներին կոչ է արել հարգել լրատվամիջոցների ազատությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 29, 2024 11:56 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը թալիբներին կոչ է արել հարգել լրատվամիջոցների ազատությունը

Աֆղանստանում ՄԱԿ-ի քաղաքական առաքելության գրասենյակը (UNAMA) թալիբներին կոչ է արել հարգել լրատվամիջոցների ազատությունը։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ վերջին երեք տարիների ընթացքում ԶԼՄ-ների ու լրագրողների վիճակի վերաբերվող զեկույցում, կազմակերպությունը հայտարարել է, որ 2021 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը արձանագրվել է աֆղան լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների  մարդու իրավունքների խախտման 336 վեց դեպք, այդ թվում՝ կամայական ձերբակալության և կալանավորման 256, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի 130 և սպառնալիքների կամ ահաբեկման 75 դեպք:

Աֆղանստանի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոզա Օտենբաևան հայտարարել է, որ ցանկացած երկրի համար ազատ մամուլ ունենալը ոչ միայն ընտրություն է, այլ անհրաժեշտություն։ Նա նշել է, որ աֆղան լրագրողներն ու ԶԼՄ-ների մյուս աշխատակիցներն աշխատում են ծանր պայմաններում և հաճախ բախվում են լուրի բովանդակության հետ կապված անհասկանալի օրենքների հետ, ահաբեկվում են, ձերբակալվում, քանի որ նրանց հաղորդած լուրերը համարվում են քննադատական:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը հայտարարել է, որ զեկույցի արդյունքները մտահոգիչ են։ Նա Թալիբանի պաշտոնյաներին խնդրել է  համաձայնեցնել իրենց գործողությունները միջազգային կանոնների, ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին Աֆղանստանի պարտավորությունների հետ:

Աֆղանստանի ժամանակավոր կառավարության պաշտոնյաները դեռ չեն արձագանքել այս զեկույցին։