Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i226676-Թրամփը_չի_բացառել_ԱՄՆ_ի_ՆԱՏՕ_ից_դուրս_գալու_հավանականությունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի՝ Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու հնարավորությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 08, 2024 19:09 Asia/Tehran
  • Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի՝ Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու հնարավորությունը։

Այս մասին նա հայտարարել է NBC News-ին տված հարցազրույցում։

«Եթե նրանք չվճարեն իրենց հաշիվները, ապա իհարկե»,- պատասխանել է Թրամփը ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի անդամակցությունը պահպանելու մասին հարցին։

Նա ընդգծել է, որ դաշնակիցների կողմից ֆինանսական պարտավորությունների կատարումը առանցքային պայման կլինի դաշինքին Վաշինգտոնի շարունակական մասնակցության համար։ 

tert.am