Պուտինը կմասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, որը տեղի կունենա Փաշինյանի նախագահությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ առաջիկա մի քանի օրերին հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ Բազմակողմանի ծրագիրը սպասվուն է հիմնականում դեկտեմբերի 25-26-ին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Դեկտեմբերի 26-ին «Իգորայում» մեր նախագահը կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Փաշինյանի նախագահությամբ։ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏԽ-ում։ Միջոցառմանը կմասնակցեն նաեւ Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահները, ինչպես նաեւ դիտորդ երկրները՝ Ուզբեկստանը եւ Կուբան»,- ասել է Ուշակովը։
ԱՊՀ երկրների ղեկավարները միասին կհավաքվեն դեկտեմբերի 25-ին։ Ոչ պաշտոնական ամանորյա հանդիպումը բազմամյա ավանդույթ է։ Այն բացառություն չի կազմել նաեւ այս տարի։
Ծրագրի համաձայն՝ Պուտինը գագաթաժողովում կամփոփի 2024թ. ԱՊՀ-ում ռուսական նախագահության արդյունքները։
news.am