ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i227420-ԵԱՏՄ_ն_հաստատվել_է_որպես_բազմաբևեռ_աշխարհի_ինքնաբավ_կենտրոններից_մեկը._Պուտին
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Դեկտեմբեր 26, 2024 17:55 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, որն ընթանում է Սանկտ Պետերբուրգի մարզում։

«ԵԱՏՄ գործունեությունը նպաստում է գործարար կապերի զարգացմանը, ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապերի ամրապնդմանը, իսկ ամենակարևորը՝ ինտեգրացիոն փոխգործակցությունը օգուտ է բերում միավորման մասնակիցներից յուրաքանչյուրին, իրականում օգնում է ապահովել և եվրասիական հնգյակի, և ընդհանուր առմամբ եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների կայուն, հաստատուն աճը, հանգեցնում է մեր երկրների կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը», - հավելել է նա:

Ռուսաստանը բարձրէ գնահատում ԵԱՏՄ գործընկերների հետ փոխշահավետ, բազմապլանային համագործակցությունը, և ՌԴ կառավարությունն անկեղծորեն շահագրգռված է այդ ինտեգրացիոն միավորման ամրապնդման ուղղությամբ աշխատանքների ակտիվացմամբ, ամփոփել Է Պուտինը:

Հիշեցնենք, որ անցնող տարում ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը, ուստի խորհրդի նիստն անցկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նիստին նա մասնակցում է տեսակապի միջոցով, քանի որ օրերս նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։

arm.sputniknews