ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, որն ընթանում է Սանկտ Պետերբուրգի մարզում։
«ԵԱՏՄ գործունեությունը նպաստում է գործարար կապերի զարգացմանը, ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապերի ամրապնդմանը, իսկ ամենակարևորը՝ ինտեգրացիոն փոխգործակցությունը օգուտ է բերում միավորման մասնակիցներից յուրաքանչյուրին, իրականում օգնում է ապահովել և եվրասիական հնգյակի, և ընդհանուր առմամբ եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների կայուն, հաստատուն աճը, հանգեցնում է մեր երկրների կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը», - հավելել է նա:
Ռուսաստանը բարձրէ գնահատում ԵԱՏՄ գործընկերների հետ փոխշահավետ, բազմապլանային համագործակցությունը, և ՌԴ կառավարությունն անկեղծորեն շահագրգռված է այդ ինտեգրացիոն միավորման ամրապնդման ուղղությամբ աշխատանքների ակտիվացմամբ, ամփոփել Է Պուտինը:
Հիշեցնենք, որ անցնող տարում ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը, ուստի խորհրդի նիստն անցկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նիստին նա մասնակցում է տեսակապի միջոցով, քանի որ օրերս նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։
arm.sputniknews