ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում ՆԱՏՕ-ն կթուլանա. Սթոլթենբերգ
https://parstoday.ir/hy/news/world-i22753-ԵՄ_ից_Մեծ_Բրիտանիայի_դուրս_գալու_դեպքում_ՆԱՏՕ_ն_կթուլանա._Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ն ուժեղ Եվրոպայի կարիքն ունի, իսկ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքը սպառնում է թուլացնել դաշինքի պաշտպանունակությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2016 09:04 Asia/Tehran
  • ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում ՆԱՏՕ-ն կթուլանա. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ն ուժեղ Եվրոպայի կարիքն ունի, իսկ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքը սպառնում է թուլացնել դաշինքի պաշտպանունակությունը։

Այս մասին Verdens Gang թերթի հետ զրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ով այցելել է նորվեգական Տրոնհեյմ քաղաք, որի մոտ հունիսի 20-30-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի Dynamic Mongoose-2016 հականավային զորավարժությունները։

«Մեզ անհրաժեշտ է ուժեղ Բրիտանիա ուժեղ Եվրոպայում։ Մեծ անորոշության շրջանում մեզ պետք չէ Եվրոպայում պառակտման խորացում»,- ընդգծել է Սթոլթենբերգը։ «Դա (Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից) միայն կթուլացնի մեր հավաքական պաշտպանունակությունը»,- ասել է նա։

Դաշինքի գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ էլ Միացյալ Թագավարության օգտին չէ «անորոշության ու անկանխատեսելիության մեծացումը»։

ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման հարցով հանրաքվեն կանցկացվի հունիսի 23-ին։

http://galatv.am/

21/6/2016