Կառուցողական գործընկեր է. ՌԴ ԱԳՆ-ն` ԵԱՏՄ 10-ամյակի առթիվ
https://parstoday.ir/hy/news/world-i227638-Կառուցողական_գործընկեր_է._ՌԴ_ԱԳՆ_ն_ԵԱՏՄ_10_ամյակի_առթիվ
ԵԱՏՄ-ն համաշխարհային ասպարեզում իրեն դրսևորել է որպես կառուցողական մտածողությամբ գործընկեր, որը շահագրգռված է երկխոսությամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի համապատասխանության վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2025 14:23 Asia/Tehran
  • Կառուցողական գործընկեր է. ՌԴ ԱԳՆ-ն` ԵԱՏՄ 10-ամյակի առթիվ

ԵԱՏՄ-ն համաշխարհային ասպարեզում իրեն դրսևորել է որպես կառուցողական մտածողությամբ գործընկեր, որը շահագրգռված է երկխոսությամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի համապատասխանության վրա։

Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու 10-ամյակի և միության փաստացի գործունեության մեկնարկի առիթով:

«Ասոցիացիայի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ԵԱՏՄ երկրների շուկաներն ապահովված են անհրաժեշտ ապրանքներով, միության քաղաքացիները կարող են ճանապարհորդել, աշխատել և սոցիալական ապահովություն ստանալ «հնգյակի» ցանկացած երկրում։ Բարենպաստ պայմաններ են ստեղծվել ընկերությունների համար արտաքին տնտեսական գործունեություն ծավալելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ աճել է անդամ պետությունների, այդ թվում՝ դիտորդ երկրների (Ուզբեկստան, Կուբա և Իրան) հետ փոխգործակցությունը, ինչպես նաև Վիետնամի, Սերբիայի, Իրանի և Չինաստանի հետ կնքվել են մի շարք առևտրային համաձայնագրեր և ԵՏՀ-ի միջոցով համագործակցության ավելի քան 80 հուշագրեր։

ԵԱՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

Այս տարի Հայաստանից նախագահությունն անցել է Բելառուսին։

arm.sputniknews