Աֆրիկյան ո՞ր երկրներից են արտաքսվել ֆրանսիացի զինվորները
https://parstoday.ir/hy/news/world-i227688-Աֆրիկյան_ո_ր_երկրներից_են_արտաքսվել_ֆրանսիացի_զինվորները
Մալիից, Նիգերից, Բուրկինա Ֆասոյից, Չադից և Սենեգալից հետո, Փղոսկրի Ափը նույնպես Ֆրանսիայից պահանջել է իր զորքերը դուրս բերել այդ երկրից։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 03, 2025 10:42 Asia/Tehran
  • Աֆրիկյան ո՞ր երկրներից են արտաքսվել ֆրանսիացի զինվորները

Մալիից, Նիգերից, Բուրկինա Ֆասոյից, Չադից և Սենեգալից հետո, Փղոսկրի Ափը նույնպես Ֆրանսիայից պահանջել է իր զորքերը դուրս բերել այդ երկրից։

Pars Today-ի հաղորդմամբ՝ 2024 թվականի վերջին օրն ունեցած ելույթում, Փղոսկրի ափի նախագահ Ալասան Ուատարան հայտարարել է. «Ֆրանսիական զորքերի 43-րդ BIMA ծովային հետևակային գումարտակի շտաբը, որը տեղակայված է Պորտ Բուեում,  2025 թվականի հունվարին կհանձնվի Կոտ դ'Իվուարի զինված ուժերին»:

Ներկայումս Ֆրանսիան Փղոսկրի Ափում ունի 600 զինծառայող: Նախկին ֆրանսիական գաղութներում հակաֆրանսիական տրամադրությունների ակտիվանալուց հետո Ֆրանսիայի կառավարությունը անցյալ նոյեմբերին որոշեց նվազեցնել ռազմական ներկայությունն Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի երկրներում: Այդ որոշումի հետո Կոտ դ'Իվուարում գտնվող ֆրանսիացի զինվորների թիվը մոտ 2 հազար 200-ից հասցվեց 600-ի։ Եվ հիմա այդ զինվորները նույնպես պետք է լքեն Կոտ դ'Իվուարը։

Ֆրանսիայի կառավարությունը կարծում էր, որ իր զինվորների թվի կրճաման շնորհիվ կկարողանա պահպանել ռազմական և քաղաքական ազդեցությունն Աֆրիկայում։ Սակայն այդ ռազմավարությունը ձախողվեց։

Ֆրանսիայի նախկին գաղութներն այս եվրոպացի գաղութարարից պահանջում են ամբողջությամբ դադարեցնել քաղաքական և տնտեսական գերիշխանությունն ու հաստատել  փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։

Ֆրչանսիական ուժերը դուրս են բերվել աֆրիկյան երկրների 70 տոկոսից։ Այս պահին այս եվոպացի գաղոթատերը ռազմական ներկայություն ունի Ջիբութիում, որտեղ տեղակայված է 1500 զինվոր, և Գաբոնում, որտեղ տեղակայված է 350 զինվոր։ Այս զարգացումները տեղի են ունենում մայրցամաքում հակաֆրանսիական տրամադրություններիր աճի ֆոնին։

Ֆրանսիական զորքերի արտաքսումից հետո Մալիի, Նիգերի և Բուրկինա Ֆասոյի առաջնորդներն ավելի սերտ կապեր են հաստատել Ռուսաստանի և Չինաստանի հետ: Փորձագետների կարծիքով՝ աֆրիկյան երկրներն ազատվել են Փարիզի կապանքներից և սկսում են ավելի ինքնուրույն կերպար ստանալ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աֆրիկյան երկրներ կատարած իր այցերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ Փարիզը նրանց թշնամին չէ։ Բայց արդեն ուշ է, որպեսզի Ֆրանսիան վերականգնի հեղինակությունն իր նախկին գաղութներում, հատկապես՝ երիտասարդ աֆրիկացիների շրջանում: Երիտասարդներ, ովքեր ցանկանում են, որ իրենց երկրները տեղ ունենան համաշխարհային ասպարեզում։ Ուստի համաշխարհային ասպարեզում և տարբեր հարցերի շուրջ Աֆրիկայի դիրքորոշումները սկսել են ավելի անկախ լինել։

Նախկինում Ֆրանսիան փորձում էր արդյունավետ դեր խաղալ այդ երկրների քաղաքական զարգացումների և որոշումների կայացման գործում՝ ստեղծելով Ֆրանկոֆոն երկրների, ֆրանսախոս երկրների և ֆրանսիական նախկին գաղութների Համայնքը։

Սակայն Աֆրիկայում անկախության շարժումների ալիքից հետո Ֆրանսիան փորձեց պահպանել իր քաղաքական և տնտեսական գերիշխանությունը այս երկրների նկատմամբ՝ աջակցելով բռնապետական կառավարություններին՝ նրանց ռեսուրսները թալանելու նպատակով։ 1960-ական թվականներից ի վեր Ֆրանսիան Աֆրիկայում աջակցել է  30 հեղաշրջման: Եվ հիմա, ինչպես Եվրոպայում, Աֆրիկայում նույնպես, այս երկրի հեղինակությունն ու ուժն անկում են ապրում։

 Ուստի հաշվի առնելով «աֆրիկյան երկրներում Ֆրանսիայի հանդեպ աճող զայրույթի փաստը», Էմանուել Մակրոնը կոչ է արել Աֆրիկայի հետ հաստատել նոր, հավասարակշռված, փոխադարձ և պատասխանատու հարաբերություններ:

Նշելով, որ Աֆրիկան Ֆրանսիայի ետնաբակը չէ, նա ասել է. «Ֆրանսիան պետք է լսի աֆրիկյան երկրներին»։