ՄԱԿ-ի զեկուցող. Լեհաստանը պետք է ձերբակալի Նեթանյահուին
https://parstoday.ir/hy/news/world-i227962-ՄԱԿ_ի_զեկուցող._Լեհաստանը_պետք_է_ձերբակալի_Նեթանյահուին
Լեհաստանին կոչ անելով ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա այցելի այդ երկիր, ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն հայտարարել է, որ Վարշավան պետք է հավատարիմ մնա միջազգային արդարադատության սկզբունքներին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 11, 2025 10:11 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի զեկուցող. Լեհաստանը պետք է ձերբակալի Նեթանյահուին

Լեհաստանին կոչ անելով ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա այցելի այդ երկիր, ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն հայտարարել է, որ Վարշավան պետք է հավատարիմ մնա միջազգային արդարադատության սկզբունքներին։

«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ Ալբանեզեն նշել է, որ Միջազգային քրեական դատարանի անդամները պարտավոր են ձերբակալել այն անձանց, ում դատարանը ձերբակալության օրդեր է տվել։
Նա ասել է․ «Լեհաստանը պետք է հավատարիմ մնա միջազգային արդարադատության սկզբունքներին։ Վարշավան պետք է ձերբակալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա այցելի Լեհաստան»։
Միևնույն ժամանակ, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած բողոքի ակցիայի մասնակիցները բողոքել են Նեթանյահուին անձեռնմխելիություն տրամադրելու՝ կառավարության որոշման դեմ։
2024 թվականի նոյեմբերի 21-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին և Իսրայելի նախկին պատերազմի նախարար Յոավ Գալանտին դատապարտեց ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար և նրանց ձերբակալության օրդեր տվեց։