Գրենլանդիայի բնակիչները չեն ցանկանում միանալ ԱՄՆ-ին․ Financial Times
https://parstoday.ir/hy/news/world-i228026-Գրենլանդիայի_բնակիչները_չեն_ցանկանում_միանալ_ԱՄՆ_ին_financial_times
Գրենլանդիայի բնակիչները ցնցված էին ԱՄՆ ընտրված ղեկավար Դոնալդ Թրամփի հայտարարություններից, թե կղզին պետք է դառնա ԱՄՆ-ի մաս՝ երկրի ազգային անվտանգությունն ապահովելու համար, բնակիչները դեմ են Միացյալ Նահանգներին միանալուն, հաղորդում է Financial Times-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2025 16:06 Asia/Tehran
  • Գրենլանդիայի բնակիչները չեն ցանկանում միանալ ԱՄՆ-ին․ Financial Times

Գրենլանդիայի բնակիչները ցնցված էին ԱՄՆ ընտրված ղեկավար Դոնալդ Թրամփի հայտարարություններից, թե կղզին պետք է դառնա ԱՄՆ-ի մաս՝ երկրի ազգային անվտանգությունն ապահովելու համար, բնակիչները դեմ են Միացյալ Նահանգներին միանալուն, հաղորդում է Financial Times-ը:

Ինչպես հրապարակմանը հայտնել են կղզու մի քանի բնակիչներ, նրանք ցնցված էին Թրամփի ագրեսիվ տոնից, ոմանք՝ վախեցած»,- ասել է նրանցից մեկը։

Գրենլանդիայի նախկին վարչապետ (2009-2013) Կուպիկ Քլայստը նույնպես քննադատել է Թրամփի հայտարարությունները՝ նշելով, որ գրենլանդացիները վիրավորված են, որ իրենց հայրենիքը քննարկվում է անշարժ գույքի գործարքի նման։ «Չի կարելի պարզապես դուրս գալ և գնել երկիր կամ նրա ժողովրդին»,- ընդգծել է նա։

Միաժամանակ, նշում է FT-ն, Գրենլանդիայի բնակիչները հանդես են գալիս Դանիայի Թագավորության կազմում գտնվող ինքնավար մարզի ինքնիշխանության ընդլայնման օգտին։

24news.am