Հունիս 21, 2016 18:40 Asia/Tehran
  • Ավստրալիայում հողը վերադարձրել են բնիկներին 37 տարվա դատավարությունից հետո

Ասվտրալիայում 37 տարվա դատական քաշքշոցից հետո հողը վերադարձրել են բնիկ բնակիչներին:

Քենբայի հողը վերադարձել է իր տերերին՝ Ավստրալիայի բնիկ բնակիչներին: Դա 55 հազար հեկտար հողատարածք է Դարվին քաղաքի շրջանում ափի երկայնքով: Ավստրալիայի կառավարության ու բնիկ բնակիչների միջեւ դատավարությունը՝ այդ տարածքների սեփականության իրավունքի համար շարունակվել է երկրի համար ռեկորդային 37 տարի, հայտնում է NTDTV–ն:

676 քառ կմ տարածքի սեփականության իրավունքը փոխանցելու հայցը ներկայացվել է 1979-ին: Կողմերը հանգել են համաձայնության այս տարվա ապրիլին:

Բնիկներին զրկել են հողի հանդեպ իրավունքից բրիտանական գաղութացման ժամանակ 18-րդ դարում: Այսօր Ավստրալիայի օրենսդրությունը թույլ է տալիս բնիկ բնակիչներին հայտարարել տարածքների նկատմամբ իրենց իրավունքների մասին, եթե նրանք կարողանան ապացուցել իրենց կապն այդ հողի հետ:

Իրավունքների փոխանցման արարողությունը ներառում է ավանդական պարեր, նաեւ մեկ րոպե լռություն այն մարդկանց հիշատակին, որոնք մահացել են մինչեւ այդ հիշարժան օրը:

Պիտակ