Նոր հրդեհներ Լոս Անջելեսում. տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել
https://parstoday.ir/hy/news/world-i228404-Նոր_հրդեհներ_Լոս_Անջելեսում._տասնյակ_հազարավոր_մարդիկ_են_տարհանվել
Մի քանի ժամում հրդեհի մակերեսը հասել է շուրջ 10 հազար ակրի (4 հզ հա)։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2025 07:06 Asia/Tehran
  • Նոր հրդեհներ Լոս Անջելեսում. տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել

Մի քանի ժամում հրդեհի մակերեսը հասել է շուրջ 10 հազար ակրի (4 հզ հա)։

Կրկին հրդեհ է բռնկվել Լոս Անջելեսի (ԱՄՆ) շրջանում, հայտնում են արտասահմանյան ԶԼՄ–ները։

Նշվում է, որ Հյուզում հրդեհը բռնկվել է նախօրեին՝ Լոս Անջելեսից մոտ 45 մղոն դեպի հյուսիս-արևմուտք, Կաստայիկ լճից քիչ հեռու լեռնային տեղանքում, որը սահմանակից է մի քանի բնակելի թաղամասերի և դպրոցների:

Տասնյակ հազարավոր մարդիկ են արդեն տարհանվել տարածաշրջանից։

Նշվում է, որ մի քանի ժամում հրդեհի մակերեսը հասել է շուրջ 10 հազար ակրի (4 հզ հա)։ Տներն ու ձեռնարկությունները դեռ չեն վնասվել։

Հիշեցնենք, որ անտառային հրդեհներ սկսվեցին Լոս Անջելեսում հունվարի 7-ին։ Իշխանությունների տվյալներով` հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Առնվազն 24 մարդ է մահացել։ Ոչնչացվել է ավելի քան 12.3 հազար շինություն, այդ թվում ոչ միայն բնակելի տներ, այլև դպրոցներ, գրադարաններ, եկեղեցիներ, խանութներ, ռեստորաններ և բանկեր։ Հրդեհների պատճառով տներից են զրկվել մի շարք հոլիվուդյան աստղեր։

Հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ, հայ համայնքի ներկայացուցիչները ևս գույքային վնասներ են կրել, ամբողջությամբ այրվել է Սահակ-Մեսրոպ վարժարանը։

arm.sputniknews