Ռուսաստանը գլոբալ միջուկային զինաթափման կողմնակից է
Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն ասել է. Մոսկվան շարունակում է աջակցել աստիճանական գլոբալ միջուկային զինաթափման ծրագրին:
Հղում անելով ԻՍՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Ժնևում ՄԱԿ-ի զինաթափման կոնֆերանսում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովն ասել է. «Մենք վերահաստատում ենք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 6-րդ հոդվածով նշված պարտավորությունները, որոնք առանց միջուկային զենքի խաղաղության հասնելու նպատակը ներառում են ընդհանուր և ամբողջական զինաթափման շրջանակներում»։
Նա հավելել է․ «Միջուկային զինաթափումը պետք է իրականացվի փուլային տարբերակով, կոնսենսուսի հիման վրա, այնպես, որ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը չվնասեն որևէ մեկի անվտանգությանը, այլ հանգեցնեն միջազգային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդմանը բոլորի համար»:
Նշելով, որ Մոսկվային մտահոգում է Գերմանիայում և Ֆիլիպիններում միջին հեռահարության միջուկային զենք տեղակայելու Վաշինգտոնի ծրագիրը, նա նշել է․ «ԱՄՆ-ի այս ծրագիրը մտահոգության տեղիք է տալիս։ Պարզ է, որ 2019 թվականին INF պայմանագրից բացահայտ և անհիմն դուրս գալուց հետո Միացյալ Նահանգները միտումնավոր ջանքեր է գործադրում հիմնովին փոխելու ուժերի հավասարակշռությունը հօգուտ իրեն և Ռուսաստանին ու Չինաստանին զսպելու նպատակով»։
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1970 թվականին, սահմանում էր, որ միայն հինգ երկրներ՝ Խորհրդային Միությունը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը, կարող են ունենալ միջուկային զենք և արգելում էր մյուսներին ձեռք բերել այն։ Ավելի ուշ, 5 երկրները պարտավորվեցին միջուկային զենք չփոխանցել այլ երկրներին։
2019թ․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, այդ երկիրը դուրս եկավ պայմանագրից, Ռուսաստանին մեղադրելով այն չկատարելու մեջ։