Շվեդիայում մահացած են գտել սուրբ Ղորրանն անարգած անձին
Շվեդիայի ԶԼՄ-ները հայտնել են սուրբ Ղուրանը պղծած Սլովան Մոմիկայի սպանության մասին։
Հաղորդման մեջ նշված է․ «Սլովան Մոմիկան, ով մի քանի անգամ իրականացված ակցիաների ժամնակ այրել է սուրբ Ղուրանը, սպանվել է հրազենից»։
Հղում անելով Express թերթին, Pars Today-ը հաղորդում է, որ Մոմիկայի վրա կրակել են Սյոդերտելիե քաղաքի իր բնակարանում՝ սոցցանցերից մեկի իր անձնական էջում ուղիղ եթերում ելույթ ունենալու պահին։
Մոմիկան մի քանի անգամ իրականացրել է ակցիաներ, որոնց ժամանակ այրել է սուրբ Ղուրանը, բողոքի մեծ ալիք բարձրացնելով աշխարհում։ Ոստիկանությունը որևէ կերպ չի միջամտել նրա գործողություններին։ Ի նշան բողոքի վերջինիս գործողությունների դեմ, մեծ թվով երկրներ կանչել են Շվեդիայի դեսպաններին ու իրենց բողոքը փոխանցել վերջիններիս։ Շվեդիայի կառավարությունը, Ղուրանի պղծումը դատապարտելուն զուգահեռ, ապահովում էր այդ գործողությունն իրականացնող անձի անվտանգությունը։
Գազայի պատերազմի սկզբում Սլովան Մսոմիկան հայտարարել էր, որ աջակցում է Սիոնսիտական ռեժիմի հանցագործություններին, այդպիսով բացահայտելով սուրբ Ղուրանը պղծելու իր ակցիաների կուլիսային դրդապատճառները։