ԵԱՏՄ կառավարությունների անդամները համաձայնագիր են ստորագրել արժեթղթերի շուկայի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i228736-ԵԱՏՄ_կառավարությունների_անդամները_համաձայնագիր_են_ստորագրել_արժեթղթերի_շուկայի_մասին
Եվրասիական միության կառավարությունների ղեկավարները ստորագրել են արժեթղթերի տեղադրման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին համաձայնագիրը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 31, 2025 17:45 Asia/Tehran
  • ԵԱՏՄ կառավարությունների անդամները համաձայնագիր են ստորագրել արժեթղթերի շուկայի մասին

Եվրասիական միության կառավարությունների ղեկավարները ստորագրել են արժեթղթերի տեղադրման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին համաձայնագիրը:

 Հայաստանից փաստաթուղթը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ստորագրման արարողությունը կայացել է Ալմաթիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:

Ըստ համաձայնագրի՝ ԵԱՏՄ երկրների ֆոնդային բորսաները պետք է հավասար պայմաններով տեղադրեն իրենց և միության մյուս չորս երկրների արժեթղթերը: Այս կանոնը կգործի նաև զուգահեռ տեղադրման համար (երբ, օրինակ, հայկական ընկերությունը իր բաժնետոմսերը կամ պարտատոմսերը տեղադրում է միաժամանակ Երևանի և Մոսկվայի բորսաներում):

Միության երկրների ֆինանսական կարգավորիչներն անհրաժեշտության դեպքում պետք է տեխնիկական աջակցություն ցուցաբերեն բորսաներին։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ բոլոր հինգ երկրների խորհրդարաններում վավերացումից հետո:

Այս համաձայնագիրը ԵԱՏՄ ընդհանուր բորսային շուկայի հայեցակարգի մի մասն է։ Հայեցակարգը քննարկվել է անցյալ տարվա սեպտեմբերին Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

Դրա ստեղծման միջոցառումները նախատեսվում է ավարտել 2030 թվականին։

arm.sputniknews