Ֆրանսիան Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել
https://parstoday.ir/hy/news/world-i22882-Ֆրանսիան_Սարգսյան_Ալիև_հանդիպում_կազմակերպելու_պատրաստակամություն_է_հայտնել
Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2016 04:37 Asia/Tehran
  • Ֆրանսիան Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն իրականացնել իրենց պարտականությունները և ջանքեր գործադրել փոխվստահության ամրապնդման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին»,- ասել է Բուշեն:

Նրա խոսքով` Ֆրանսիան ողջունում է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ` Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը: «Հակամարտության խաղաղ կարգավորման հնարավոր է հասնել մշտական և անկեղծ երկխոսության միջոցով»,- ասել է Բուշեն: