Եվրախորհրդարանում հուլիսին կքննարկվի Ադրբեջան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը
Հունիս 22, 2016 07:44 Asia/Tehran
Ադրբեջան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը ներառվել է Եվրախորհրդարանի նիստի օրակարգում, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Եվրախորհրդարանի կայքին:
Նշվում է, որ հուլիսի 4-7-ը Ստրասբուրգում անցկացվելու է Եվրախորհրդարանի հերթական լիագումար նստաշրջանը:
Ադրբեջան-ԵՄ շրջանակային համաձայնագրի քննարկումը տեղի է ունենալու հուլիսի 6-ին:
shabat.am
22/6/2016
Պիտակ