Օվերչուկը Կասպյան հնգյակին առաջարկել է մտածել ԵԱՏՄ-ի հետ մերձեցման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i229376-Օվերչուկը_Կասպյան_հնգյակին_առաջարկել_է_մտածել_ԵԱՏՄ_ի_հետ_մերձեցման_մասին
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Կասպյան հնգյակի երկրներին առաջարկել է մտածել ԵԱՏՄ-ի հետ մերձեցման օգուտների մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 18, 2025 16:51 Asia/Tehran
  • Օվերչուկը Կասպյան հնգյակին առաջարկել է մտածել ԵԱՏՄ-ի հետ մերձեցման մասին

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Կասպյան հնգյակի երկրներին առաջարկել է մտածել ԵԱՏՄ-ի հետ մերձեցման օգուտների մասին:

«Տարածաշրջանում տնտեսական կապերի ամրապնդմանը նպաստում է Իրանի՝ ԵԱՏՄ-ին որպես դիտորդ պետության անդամակցությունը։ Հրավիրում եմ նաև Կասպյան հնգյակի մյուս մասնակիցներին մտածել ԵԱՏՄ-ի հետ մերձեցման օգուտների մասին», - հայտարարել է Օվերչուկը՝ ելույթ ունենալով Թեհրանում Կասպյան երրորդ տնտեսական համաժողովում։

Ելույթի ընթացքում նա նաև ասել է, որ Ռուսաստանն ու Իրանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկներին: Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման ամենահեռանկարային ուղղություններն են՝ էներգետիկան, ավտոմոբիլային և ավիաշինությունը, նավաշինությունը, դեղագործությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները:

ԵԱՏՄ-ի փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինը կազմում է ավելի քան 92%։

Ներկայում ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, դիտորդ պետություններն են՝ Մոլդովան, Ուզբեկստանը, Կուբան, Իրանը։

Կասպյան հնգյակում են՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Թուրքմենստանը: