Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն մեղավոր չէ ուկրաինական հակամարտության համար
https://parstoday.ir/hy/news/world-i229510-Թրամփը_հայտարարել_է_որ_ՌԴ_ն_մեղավոր_չէ_ուկրաինական_հակամարտության_համար
ԱՄՆ նախագահի հայտարարությունները հնչել են Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2025 03:55 Asia/Tehran
  • Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն մեղավոր չէ ուկրաինական հակամարտության համար

ԱՄՆ նախագահի հայտարարությունները հնչել են Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը մեղավոր չէ Ուկրաինայի հակամարտության համար։ Նա նշել է, որ դրա պատասխանատուներն են Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը: Fox News -ին տված հարցազրույցում Թրամփն ընդգծել է, որ պատերազմը հնարավոր էր կանխել, սակայն կողմերը սխալ քայլեր են կատարել:

«Ամեն անգամ, երբ ասում եմ, որ Ռուսաստանը մեղավոր չէ, կեղծ լրատվամիջոցները հարձակվում են ինձ վրա։ Բայց Բայդենն ու Զելենսկին սխալ խոսույթ ունեին։ Ուկրաինայի վրա գրոհել է այնպիսի հակառակորդ, որը շատ ավելի մեծ է և ուժեղ, և դա վատ է, բայց Ռուսաստանին կարելի էր շատ հեշտությամբ համոզել չհարձակվել, ու պատերազմ չէր լինի», — հայտարարել է Թրամփը։

Բացի այդ, ամերիկյան առաջնորդը քննադատել է Զելենսկու բանակցային կարողությունները։ Նրա կարծիքով՝ որպես բանակցող, Ուկրաինայի նախագահը իրեն վատ է դրսևորել և Ռուսաստանի հետ երկխոսելու համար հաղթաթուղթ չունի:

«Ես տարիներ շարունակ հետևում էի նրան և տեսնում, թե ինչպես է բանակցում՝ առանց հաղթաթուղթ ունենալու», - նշել է Թրամփը։

Նա նաև մեկնաբանել է Սաուդյան Արաբիայում անցկացված բանակցություններում Ուկրաինայի նախագահին չհրավիրելու վերաբերյալ Զելենսկու բողոքները՝ ասելով, որ Ուկրաինայի նախագահը նման հանդիպումներում առանցքային դեմք չէ:

«Նա բողոքում է, որ իրեն չեն հրավիրել հանդիպման, բայց 3 տարի բանակցել է մի նախագահի հետ, ով չգիտեր, թե ինչ է անում (նկատի ունի Ջո Բայդենին - խմբ.): Այս 3 տարիների ընթացքում ոչինչ ձեռք չի բերվել, այնպես որ չեմ կարծում, որ նրա ներկայությունը կարևոր է», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի այս հայտարարությունները հնչել են Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին:

 

Sputnik.